ՄԷԳ-ը հայտարարել է շուկա ավելի շատ նավթ հանելու պատրաստակամության մասին

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ իր անդամները պատրաստ են «անհրաժեշտության դեպքում» ավելի շատ նավթ հանել շուկա՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով գների կտրուկ աճը հաղթահարելու համար: ՄԷԳ-ի անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, քննարկում են պահեստներից նավթի հետագա համակարգված թողարկումը՝ գների աճի դեմ պայքարելու համար: ՄԷԳ-ի անդամ երկրները պարտավորվել են մարտի 4-ի դրությամբ պաշարներից 61,7 մլն բարել նավթ բաց թողնել՝ էներգետիկ շուկաներում կայունություն ապահովելու համար։ ԱՄՆ-ը 30 մլն բարել կմատակարարի, նրան կհետեւի Ճապոնիան՝ 7,5 մլն, Հարավային Կորեան՝ 4,4 մլն, Գերմանիան՝ 3,2 մլն եւ Մեծ Բրիտանիան՝ 2,2 մլն: «Մեր անդամ երկրները եւ քարտուղարությունը ուշադիր հետեւում են շուկաներին, եւ ի լրումն սկզբնական թողարկման, եթե որոշում կայացվի, մենք անհապաղ պատրաստ ենք գործել եւ լրացուցիչ ծավալներ հանել շուկա»,- ասել է ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը: Նրա խոսքով՝ ավելի վաղ թողարկվածը կազմել է իր անդամ երկրների նավթի ընդհանուր ծավալի միայն 4 տոկոսը։ Բիրոլը նշել է, որ անդամ երկրները միակարծիք են, որ ռուսական նավթի ու գազի ներմուծումը պետք է «կտրուկ» կրճատվի։




Comments