Մերկելը ողջունել է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի վերականգնումը
Sep 6, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի վերականգնման մասին լուրը, հաղորդում է Deutsche Welle-ն: «Երեկ դրական ազդակ է եղել այն մասին, որ դարձյալ կարելի է թռիչքներ կատարել Քաբուլի օդանավակայանում, այդ թվում՝ բժշկական ապահովման նպատակով»,-ասել է կանցլերը: Մերկելը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ թալիբների ներկայացուցիչների հետ պետք է խոսել: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի երկրից տարհանվեն բոլորը, ովքեր ունեն օգնության կարիք: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ Աֆղանստանում հումանիտար կազմակերպությունների աշխատանքի համար: Քաբուլի օդանավակայանը վերականգնել է աշխատանքը շաբաթ: Այն ժամանակավորապես փակ էր Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանի» կողմից:




Comments