top of page

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Aug 4, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի Վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նոր նշանակման կապակցությամբ: Դուք ձեր նոր մանդատը սկսում եք մեծ խնդիրների եւ անորոշությունների ժամանակաշրջանում: Covid-19 համավարակը աննախադեպ գործողություններ է պահանջում բոլորիցս: Գերմանիան պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես հուսալի գործընկոջ, ապագա բարեփոխումների ճանապարհին: Գերմանիայի դաշնային կառավարությունը նաեւ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ ձեր պատասխանատու առաջադրանքը կատարելու գործում»:

 
 
 

Comments


bottom of page