Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հարվածները
May 14, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները: Համապատասխան հայտարարություն է տարածել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտը։ «Կանցլերը վճռականորեն դատապարտում է Իսրայելի ուղղությամբ շարունակվող հրթիռակոծությունը, դա ահաբեկչական հարձակում է․․․ Ոչինչ չի արդարացնում այս ահաբեկչությունը»,- հայտարարել է Զայբերտը։ Նրա խոսքով՝ գերմանական կառավարությունը պաշտպանում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»:




Comments