«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում (Հասցե՝ ք. Գյումրի, Վարպետաց 176) կազմակերպում է «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։
Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։ Թերևս, ամենամեծ ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։ Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։
«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։
Բանախոսներ՝
• Նելլի Ռաֆայելյանը՝ ֆիլմի հեղինակ, լրագրող
• Լիլիթ Գորգինյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
• Վահան Թումասյան՝ Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ
• Կարինե Կուրղինյան՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի ծրագրերի ղեկավար
• Հասմիկ Սարգսյան՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Երեխաների սոցիալական պաշտպանություն ռազմավարական ուղղության պատասխանատու
• Ներկայացուցիչ Գյումրու քաղաքապետարանից :




Comments