top of page

Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած ԼՂԻՄ-ի տարածքները

Mar 13, 2021
1 min read

Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալվել են տեղահանված բնակավայրերի բնակիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը: «Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը: Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից: Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը եւ ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որեւէ մեկը կասկած չունի

 
 
 

Comments


bottom of page