Մեր մայրերն ու քույրերն ամեն օր հերոսանում են․ Արծրուն Հովհաննիսյան
- merikhachatryan202
- Oct 9, 2020
- 1 min read

Ռազմաճակատում գտնվող կին զինծառայողներն ու կամավորներն իրենց շատ լավ են զգում՝ Գորիսի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն ՀՈոհաննիսյանը։ «Այսօր իմ աչքով եմ տեսել 5 հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների, ովքեր շահագործում են մեր զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Իրենց ուղղակի հիանալի են դրսևորում։ Նույնիսկ մեկ ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից։ Նախորդ օրերին տեսել ենք դիպուկահար կանանց, նախորդ օրը տեսել եմ հրետանավոր կնոջ։ Շատ եմ լսել մեկ վաշտի հրամանատար աղջկա մասին։ Մեր աղջիկները, մայրերն ու քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջին օրը ծանոթացել է մի աղջկա հետ, որը 6 ամսական երեխային թողած՝ եկել է պատերազմին մասնակցելու։







Comments