Մեր ճանապարհային քարտեզը հետևյալն է. Իշխան Սաղաթելյան

«Մեր ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ մենք առաջարկել ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է մեկ տարվա ընթացքում լուծի մեր երկրի համար շատ կարևոր խնդիրներ: Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալներից կազմված՝ իրենց ոլորտում գիտակ և հաջողակ: Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը երկրում կայունություն և համերաշխություն հաստատելը, թշնամանքին վերջ դնելն է: Երկրորդը՝ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը և անվտանգությանը: Այսօր մեր երկիրն անտեր է: Երրորդ՝ ժամանակավոր կառավարությունը շատ արագ պետք է ձեռնամուխ լինի կարգավորել հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ: Պետք է ունենանք կայուն և վստահելի հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակիցների և բարեկամների հետ: Չորրորդ՝ պետք է կանխի պետական համակարգի քայքայումը: Հաջորդը՝ մեր երկրին սպասում է սոցիալ-տնտեսական աղետ և սա չափազանցություն չէ: Այս կառավարության գոյության դեպքում սա շատ արագ դառնալու է իրականություն: Այս մարդու իշխանության դեպքում Հայաստանում չեն լինելու ներդրումներ, մեր տնտեսությունը փլուզվելու է, բանկային համակարգը կործանվելու է: Այդ մարդը հանուն իր աթոռի պատրաստ է երկիրը տանելու վերջնականապես տանել դեպի անդունդ»,-այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը::
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ Վազգեն Մանուկյանը չի առաջադրելու և ապահովելու թափանցիկ և արդար պայմաններ ընտրությունների համար:
«Մենք պետք է կազմակերպվենք, համախմբվենք և գնանք առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու համար: Այլընտրանք չկա: Մենք վարչապետի թեկնածու առաջադրել ենք Վազգեն Մանուկյանին: Դրա համար կա երկու հիմնական սկզբունք, առաջինը՝ Վազգեն Մանուկյանի փորձառությունը և անցած ճանապարհը, երկրորդը՝ Վազգեն Մանուկյանի պատրաստակամությունը, որ ինքը հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու է և ապահովելու է ազատ, արդար և թափանցիկ պայմաններ այդ ընտրությանը մասնակցող բոլոր ուժերի համար: Սա շատ կարևոր չափանիշ է ժամանակավոր անցումային կառավարության ղեկավարի համար: Այդ սկզբունքները որդեգրել են պարոն Մանուկյանին առաջադրած և սատարած բոլոր ուժերը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:




Comments