Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով շրջագայությամբ գտնվում է Կենտրոնական Ասիայում, մեկ անգամ եւս հայտարարել է, որ Իրանի հարեւան երկրները միշտ առաջնահերթություն են եղել իր համար, փոխանցում է Mehr-ը:
«Ղազախստանում իմ տարածաշրջանային շրջագայության երրորդ փուլում ես բովանդակալից եւ արդյունավետ հանդիպումներ ունեցա նախագահ Տոկաեւի եւ արտաքին գործերի նախարար Թիլուբերդիի հետ: Մեր երկու երկրները տարածաշրջանային կայունության եւ գլոբալ միջուկային զինաթափման շատ ընդհանուր նպատակներ ունեն»,- գրել է Իրանի արտգործնախարարը Twitter-ում Ղազախստանի նախագահի եւ նրա ղազախ գործընկերոջ հետ հանդիպմանը Կենտրոնական Ասիայի չորս երկրներ կատարած վերջին շրջագայության շրջանակներում:
«Ինչպես միշտ, մեր հարեւանները մեր առաջնահերությունն են»,- ընդգծել է Մուհամեդ Ջավադ Զարիֆը:




Comments