top of page

Մեր ընկերներն արդեն պատգամավորներ են, խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը. Սաղաթելյան

Aug 2, 2021
1 min read

Այս պահին խախտվում է Սահմանդրության պահանջը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրված պատգամավորներ, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալություններին։ «Մեր ընկերներն արդեն ընտրված պատգամավորներ են, խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում։ Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կանի «Հայաստան» խմբակցությունը, եթե Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգյանը ազատ չարձակվեն Սաղաթելյանն արձագանքեց․ «Երբ որ պետք լինի գալու ենք, երբ որ պետք լինի բոյկետելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ տանել»։

 
 
 

Comments


bottom of page