top of page

Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է. ՄԻՊ

Nov 22, 2020
1 min read

Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։

Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային:

Այդ կերպ կերաշխավորենք ոչ միայն ինքներս մեր, այլև մեր երեխաների իրավունքներն ու ազատությունները, ամուր կպահենք մեր սերունդների արժանապատվությունն ու պատիվը»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page