top of page

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում. խախտվել է երթևեկության գրաֆիկը

May 16, 2022
1 min read

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը»։

 
 
 

Comments


bottom of page