Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենք են հայտնաբերել
Mar 3, 2022
1 min read

Մարտի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կաշվե պատյանով մետաղյա բացովի մահակ՝ 48 սմ երկարությամբ։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։




Comments