top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ». տեղի կունենա ամենամյա 25-րդ Հեռուստամարաթոնը


Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետեւ կտեղափոխվի Լոս Անջելես եւ կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00: Հիմնադրամից հայտնում են, որ Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տեւողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված եւ ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը: Հեռուստամարաթոնը կսփռվի նաեւ արբանյակային կապով՝ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում։ Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց եւ վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների եւ տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն: Սյունիքի, Շիրակի, Արմավիրի եւ Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարեւորության նոր ծրագրերի մեկնարկի: ՀՀ, Երեւան 0024, Մ. Բաղրամյան պող. 26/1 | info@himnadram.org | +374 10 521505 Իր աշխարհասփյուռ գործընկերների եւ նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր հազարավոր հայրենակիցների կյանքը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page