Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն. Արշակ Կարապետյան

Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ «Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է, որ մենք ունենանք քիչ, բայց որակով եւ հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»,- ասել է նախարարը։
Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է փորձի ունենալ սեփական զենքի արտադրություն. «Այստեղ մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով. դա արագ անելու ենք։ Մենք՝ որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»։
Արշակ Կարապետյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ Պաշտպանության նախարարության եւ արտադրող ձեռնարկությունների մեջ միջնորդներ լինեն։




Comments