top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք պետք է համահայաստանյան բուռն, հետևողական պահանջով ստիպենք, որպեսզի այս մարդը հեռանա. Սաղաթելյան


«Մեզ շատերը ասում են՝ գնացեք, գրավեք, սատկացրեք, հա՛մ ասում եք՝ դավաճան է, հա՛մ շարունակում է մնալ իշխանության, հարգելի քաղաքացիներ, սա այդ ճանապարհը չի։ Մենք պետք է համահայաստանյան բուռն, հետեւողական պահանջով ստիպենք, որպեսզի այս մարդը հեռանա, տարբերակը սա է։ Մենք անցնող երկու ամսվա ընթացքում գրեթե փողոցից տուն չենք գնացել։ Հիմա շատ մարդիկ տանը նստած մեզ կոչ են անում ավելի վճռական լինել։ Մի տարբերակ կա. Ժողովուրդը պետք է իջնի փողոց, կազմակերպի եւ հեռացնի այս իշխանությանը, այլ ճանապարհ չկա։ Իսկ որ Նիկոլը հեռանալու է, դա փաստ է, դրանից չի կարողանալու խուսափել, խնդիրը ժամկետների մեջ է։ Մենք ասում ենք, որ նրա ամեն օր ավել մնալով պետությունը ունենում է կորուստ, հոկտեմբերի 9-ից հետո տեսել ենք՝ այս պետությունը անտեր է, սա է խնդիրը, որ որքան հնարավոր է շուտ հեռացնենք։ Դա պետք է անենք միասին, միայն մայրաքաղաքում պետք է չլինի, ձեր հիմնական խնդիրը. Գյումրու ընտրատարածքից ունենք մի քանի ընտրված պատգամավորներ, որոնցից մեկը արժանապատվություն դրսեւորեց եւ դուրս եկավ, մնացածն էլ ձեր ճնշումների տակ պետք է գնան այդ քայլին։ Սա է ճանապարհը»,- այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page