top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք պահանջելու ենք, որ որևէ փատաթուղթ առանց ժողովրդի իմացության չստորագրեն. Սոֆյա Հովսեփյան


«Այսօր մենք փողոցներում ակցիա էինք անցկացնում եւ կային մարդիկ, ովքեր ասում էին` մենք աշխատանքի ենք ու դուք սահմանափակում եք մեր իրավունքը, ես ուզում եմ հարց տամ մեր քաղաքացիներին` արդյոք տեղյակ են, որ նույն Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը եւ այդ մարդիկ անգամ մի կտոր հացի համար չեն կարող իրենց բնակվայրից դուրս գան: Բացարձակ կտրված են եւ ակնկալում են, որ պետք է երեւան քաղաքի տաքուկ անկյուններում նստած մարդիկ, դուրս գան եւ իրավատեր, հայրենատեր, պահանջատեր լինեն»,-այս մասին Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը::

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք շարունակելու են ակցիաները եւ փաստաթուղթը Կառավարություն հանձնելուց հետո պետք է հանձնեն նաեւ նախագահին եւ ԱԺ:

«Այնուհետեւ պետք է օրն ամփոփենք 17:00 Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաքով: Ես խնդրում եւ կոչ եմ անում բոլորին` միանալ այս ակցիաներին, որոնք շարունակական են լինելու, ամեն օր են լինելու: Մենք պահանջելու ենք, որ որեւէ փատաթուղթ առանց ժողովրդի իմացության չստորագրեն»,- ասաց նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page