top of page

Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է․ Արցախի ՄԻՊ

May 9, 2022
1 min read

Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։ Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․ Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։ Ինքնությունը կարող է իրականություն փոխել։ Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։ Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․»։

 
 
 

Comments


bottom of page