top of page

Մենք նախկինի պես Ռուսաստանի հետ երկխոսության կարիքն ունենք.Մերկել

Jun 19, 2021
1 min read


Գերմանիան, ինչպես եւ ողջ ԵՄ-ն չի կարող ընդունել Ղրիմի հետ կապված իրավիճակը, սակայն նախկինի պես Ռուսաստանի հետ երկխոսության կարիքն ունենք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԽՍՀՄ վրա նացիստական ​​​Գերմանիայի հարձակման 80-ամյակի նախաշեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հարաբերությունները դժվարեցնում են խաղաղ ցուցարարների եւ անցանկալի ընդդիմադիրների ձերբակալությունները: Այնուամենայնիվ, մենք Ռուսաստանի հետ երկխոսության կարիքն ունենք»,-ասել է կանցլերը:

 
 
 

Comments


bottom of page