top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք հիշատակել ենք հաղորդակցման ուղիների արգելաբացումը. Պուտին


Երկու կողմերը հետաքրքրված են իրադրության կարգավորման եւ իրավիճակի զարգացման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը Սոչիում:

«Մենք հիշատակել ենք հաղորդակցման ուղիների արգելաբացումը: Դրանում հետաքրքրված են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը: Մենք հարեւաններ ենք, ունենք մեծածավալ ապրանքաշրջանառություն: Ինչպես նաեւ մենք, այնուամենայնիվ, պայմանավորվել ենք առաջիկայում կարգավորել սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շուրջ աշխատանքը: Այդ մասին այսօր կքննարկենք՝ չնայած պարզ է, որ բարդ հարց է, այն մենք ժառանգել ենք դեռեւս Խորհրդային միության ժամանակաշրջանից, այնտեղ հստակ սահման չի եղել, սակայն կա հնարավորություն այդ ամենի մասին խոսելու համար»,-ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին ու Ալիեւին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page