top of page

Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել. Զբոսաշրջության կոմիտե

Sep 5, 2021
1 min read

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկվա սկանդալային միջադեպին կապված Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ:

«Հարգելի գործընկերներ, Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի հեթանոսական տաճարը սեպտեմբերի 4-ին փակ է եղել, այնտեղ հարսանիք է տեղի ունեցել:

 
 
 

Comments


bottom of page