top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք երկրում նոր բարոյական վարքականոնի կարիք ունենք. Աշոտյան


ՀՀԿ-ն չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը չի մասնակցել, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը չեն մասնակցել, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի մասնակցել:

Թեմայի վերաբերյալ Արմեն Աշոտյանն ասաց, որ պետք է թողնել թեման. «Մենք երկրում նոր բարոյական վարքականոնի կարիք ունենք, բոլորս՝ բոլոր մակարդակներում: Օրինակ ինձ նյարդայնացնում եւ ցավ է պատճառում Երևանի փողոցներում ցկցկացող ցանկացած մեքենան, երբ երաժշտությունը շատ բարձր է:

Մենք վարքականոնի կարիք ունենք նույնիսկ մեր հավաքների ժամանակ, դիցուք մեկի ծնունդի ժամանակ: Հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, բայց ցավը պետք է միահյուսել մեր կենցաղին: Չենք կարող ասել, որ այդ ցավը չկա»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page