top of page

Մենք դա կանենք մեր և մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն. Արայիկ Հարությունյան

Sep 2, 2020
1 min read




Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:


Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:

Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:


Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետեւ կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր եւ մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:


Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:


Կեցցե՛ հայ ժողովուրդը»:

 
 
 

Comments


bottom of page