top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. Իվետա Տոնոյան


Մենք բացարձակ եւ միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին:

«Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի հետ եւ սա բացառապես այդ տամաբանության շրջանակներում է տեղավորվում: Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որեւէ բան չի նշանակում, իշխանության ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի նպատակ, սրբություն համարում են միայն մանդատը եւ կարեւորում են այն: Մենք ընդամենը գործ ունենք փոքրոգի, քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ, որոնք այս ձեւով փորձում են հաշվեհահարդար լինել»,-ասաց նա:

Տոնոյանի կարծիքով` վարչապետը օր առաջ պետք է հրաժարաիկան տա, հեռանա, դրանում այլընտրանք չկա, ընդդիիմությունը շարունակելու է անել այն, ինչ անում է մինչ օրս:

«Այն օր իշխանությունները սարսափած են այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում, այդ մասին է վկայում այսօր խորհրդարահնում քննարկվող հարցը, որը կրծքով փորձում են պաշտպանել իշխանությունները եւ թույլ չտալ, որպեսզի ռազմական դրության ռեժիմը չեղարկվի եւ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն կարողանում ներկայացնել, թե ինչու պետք է ռազմական դրության ռեժիմը պետք է շարունակվի»,-ասաց նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page