top of page

Մենք բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունենք և տարածաշրջանում ևս ազդեցություն չունենք. Քոչարյան

Oct 4, 2021
1 min read

Սա այն տարածաշրջանի չի, որտեղ կարող ենք առանց մարտունակ բանակի, առանց անվտանգության լիարժեք համակարգի գոյատեւել եւ դերակատարություն ունենալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Վերջերս մի հետաքրքիր վերլուծություն կար, որ մեր մտածելակերպը չէր համապատասխանում այն տարածաշրջանին, որտեղ մենք ապրում ենք: Շատ դիպում արտահայտություն է:

Մինչեւ դա չանենք, լիարժեք դրեակատարություն այս տարածաշրջանում չենք ունենալու: Չեմ տեսնում, որ այս իշխանությունը տրամադրված է դա անել: Առաջինը, ընդունակ չեն: 2018 թվից հետեւողականորեն քանդել են այդ համակարգը: Այդ համակարգը քանդողից չենք կարող հույս ակնկալել, որ կկառուցեն այդ համակարգը, իրենք լավ քանդող են: Մեզ կառուցողներ են պետք»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, երկրորդ նախագահն ասաց. «Կարգավիճակի հարցը միակ փաստարկն է, որ մենք այսօր ունենք: Մենք բանակցային սեղանին առեւտրի համար ոչինչ չունենք: Այստեղ ուղղակի այլ կարգի դիվանագիտական հմտություններ են պետք իօնչ-որ չափով հաջողության հասնելու համար: Եթե մենք դրան զուգահեռ մեր կարգավիճակը չփոխենք տարածաշրջանում, մենք այստեղ ոչինչ չենք ունենալու: Մենք բանակցային սեղանին որեւէ խաղաքարտ չունենք եւ մենք տարածաշրջանում ազդեցություն եւս չունենք: Հիմա մենք չենք կարող մի տեղ հաջողություն ունենալ, առանց վերականգնելու մեր դիրքերը մյուս տեղում: Սա արդեն հումանիտար հարց չի, չոր, դաժան քաղաքականություն է»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page