top of page

Մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով․ Արծրուն Հովհաննիսյան

May 31, 2019
1 min read



ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն անդրադարձել է մամուլում հրապարակված այն լուրերին, որ # զորամասի Հայաստնի զինված ուժերի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և ջուր լցրել:

«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:

Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը», - ասված է Հովհաննսյանի գրառման մեջ:

 
 
 

Comments


bottom of page