top of page

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը. ԿԳՄՍՆ

Jun 2, 2022
1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝ Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ: Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Ընդմիջում՝ 13:00-14:00: Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 
 
 

Comments


bottom of page