top of page

Մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագրի նոր փուլը

Apr 29, 2021
1 min read

Ապրիլի 30-ին, ժ․ 12:00-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագրի նոր փուլը։ Ծրագրի մեկնարկը կողջունեն ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը։

2021 թ. ապրիլից նոյեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Այս տարի ծրագիրն իրականանալու է նոր ձևաչափով։ Այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ՝ նախատեսված 8-12-րդ դասարանի աշակերտների համար։

 
 
 

Comments


bottom of page