top of page

Մեկնարկում է սարոյանական խաղարկություն՝ նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 113 ամյակին

Aug 31, 2021
1 min read

Սույն թվականի օգոստոսի 31-ին՝ Վերածնունդ մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը մեկնարկում է սարոյանական խաղարկություն՝ նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 113 ամյակին, որտեղ խաղարկվելու է հիսուն 5000 դրամանոց թղթադրամ։

Չնայած նրան, որ թանգարանը գտնվում է Ֆրեզնոյում՝ մենք չէինք կարող այս օրը չհիշել Սարոյանի հայրենիքում։ Ինչու՞ հենց 5000 դրամանոց:

Ինչպես գիտեք այդ նոր թղթադրամների վրա պատկերված է Վիլյամ Սարոյանը, ուստի ցանկանալով ևս մեկ անգամ հիշատակել մեծանուն գրողին՝ Վերածնունդ մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռնարկեց այս ճանաչողական նախաձեռնությունը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել www.saroyan.rf.am կայքում և ցանկության դեպքում հետևել մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ հաղթելու հավանականությունը մեծացնելու համար:

Բացի այդ, սկսած օգոստոսի 31-ից շրջանառության մեջ գտնվող թվով 10 5000 դրամանոցի վրա կփակցվեն QR ինքնակպչուններ: Եթե Դուք լինեք այն հաջողակներից, ում մոտ վերջիններս կհայտնվեն, դրանք սքանավորելու դեպքում Ձեր հաղթելու հավանականությունը կհնգապատկվի: Այսպիսով սեպտեմբերի 30-ին հիմնադրամի ինստագրամյան էջով ուղիղ եթերում պատահականության սկզբունքով կընտրվի հինգ հաղթող, ովքեր կստանան յուրաքանչյուրը տասը սարոյանական 5000 դրամանոց:

 
 
 

Comments


bottom of page