Մեկնարկում է Երեւանի փողոցների «նյու ջերսի» տիպի բետոնապատ հենապատերի ներկման գործընթացը
May 23, 2022
1 min read

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են գծանշման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Հարկ է նշել, որ ապրիլի 1-ից այս գործառույթն անցել է համայնքին: Զուգահեռ կմեկնարկի նաև փողոցների «նյու ջերսի» տիպի բետոնապատ հենապատերի ներկման գործընթացը:




Comments