top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 16-ը կանցկացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է մշակութային կրթության ոլորտում համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանման, փորձի փոխանակման, մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդման նպատակով: 2022 թվականի աշնանային փուլի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում. ծրագրում առաջին անգամ ընդգրկված Երևանի Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները կհյուրընկալվեն Ապարան քաղաքի արվեստի դպրոցում: Նշենք, որ 2019 թվականից գործող ծրագիրը ներկայում իր շուրջն է համախմբել Երևանում և ՀՀ մարզերում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, իսկ 2022 թվականին ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը. հանրապետության շուրջ 60 դպրոցի մանկավարժներ ու սովորողներ հնարավորություն են ստացել ձևավորված միասնական հարթակի շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր, կազմակերպել փոխայցելություններ: Փոխայցելությունների շրջանակում իրականացվում են համատեղ համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, իսկ մասնակից երեխաների համար կազմակերպվում են նաև հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ. այս տարիների ընթացքում հազարավոր երեխաներ այցելել են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page