top of page

Մեկնարկել է սպա-հոգեբանների եռամսյա վերապատրաստման ծրագիրը

Sep 2, 2020
1 min read

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է սպա-հոգեբանների եռամսյա վերապատրաստման ծրագիրը, որի համար համալսարանում սեպտեմբերի 1-ին բացվել է հատուկ դասասենյակ։

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության, զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը նշել է, որ այս ծրագրով սպա-հոգեբանները հնարավորություն կունենան կատարելագործել և զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Փոխգնդապետ Բարոյանը կարևորել է նաև հոգեբանի առկայությունը զինված ուժերում՝ նշելով, որ նա  նպաստում է զինվորական կարգապահության բարձրացմանն ու զորամասում անցանակալի դեպքերի կանխարգելմանը։

 
 
 

Comments


bottom of page