top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» դասընթացի երրորդ հոսքը


Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները: ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմավարական և քննադատական մտածողության ձևավորմանը, ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page