top of page

Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը

Apr 28, 2022
1 min read


Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Այս մասին գրում է ParsToday-ը։ Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մոսկվայում կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը, որի առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը: Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս աստիճանաբար զրոյացնել ապրանքների 80 տոկոսի համար վճարվող մաքսային տուրքեր, իսկ 20 տոկոսի համար պահպանել գորոծղ սակագները: Համաձայնագրի տեքստը մեծ մասամբ պատրաստ է և կան որոշ հարցեր, որոնք կողմերը պետք է քննարկեն: Կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ և համաձայնագրի ստորագրումը:

 
 
 

Comments


bottom of page