top of page

Մեկնարկել է 28 փողոցի լուսավորության արդիականացման ծրագիրը

Aug 18, 2021
1 min read

Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով: Բացի այդ, բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝ Սայաթ-Նովայի, Մ. Բաղրամյան, Կոմիտասի, Մյասնիկյան պողոտաները, Աճառյան, Հերացու, Չարենցի, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան, Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան, Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոսի, Գ. Լուսավորչի, Արգիշտիի փողոցները, Տ. Մեծի պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալիայի-Բեյրութի, Խորենացու փողոցները:

 
 
 

Comments


bottom of page