Մեկնարկել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի միջին նորոգման աշխատանքները
Jun 29, 2020
1 min read

«Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 և կմ5+450-կմ19+000 հատվածների միջին նորոգման աշխատանքները։ Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:




Comments