Մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները
Jul 26, 2021
1 min read

Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։ Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել երկրի սահմանները։ Հրամկազմը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին՝ հրահանգավորելով լինել զգոն և խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։




Comments