Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերը
Dec 19, 2021
1 min read

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Վիլնյուս- Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:




Comments