top of page

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի

Dec 1, 2020
1 min read

Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 փախստական՝ ընդհանուր թիվը հասցնելով 26 հազարի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page