top of page

Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար, տուժել է 12 քաղաքացի

Jun 10, 2022
1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, ընտանեկան բռնության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության` 6, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 3, ծանր վիրավորանքի՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելու, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, դիակը կամ թաղման վայրերն անարգելու և հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 
 
 

Comments


bottom of page