top of page

Մեկ օրում 273 մարդ է վերադարձել Արցախ

Dec 29, 2020
1 min read

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։ «Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 273 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 46 հազար մարդ։

 
 
 

Comments


bottom of page