Մեկ փրկարար վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացված է 11 կոնտակտավոր. Վրեժ Գաբրիելյան

ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների ջոկատներից մեկի փրկարարը կորոնավիրուսով է վարակվել: Տղամարդը մեկուսացված է, անցնում է բուժման կուրս: Մեկուսացված են նաեւ կոնտակտավորները՝ 11 քաղաքացի: Մեկուսացումը կազմակերպվել է ԱԻՆ կառույցներից մեկում, որը գտնվում է Լուսակերտի տարածքում: Իրավիճակը հսկվում է: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
«Մեր աշխատակիցն իր կնոջից էր վարակվել: Կինն աշխատում է այլ վայրում, որտեղ վարակվել էր, արդյունքում էլ մեր աշխատակիցն էր հիվանդացել: Այսինքն չի եղել մեր ծառայությունում, այլ՝ երկրոդային օջախ էր: Չէր եկել աշխատանքի, տեղեկացանք, որ ունի ջերմություն: Հարցը բարձրացվեց, ստուգվեց, ու հիմա արդեն բուժվում է»,-ասաց Գաբրիելյանը:
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի, հերթափոխերի աշխատանքը կանոնակարգել են այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ խումբը նախորդին չհանդիպի: Ամեն օր 2-3 անգամ ջերմաչափում եւ տարածքների ախտահանում է իրականացվում:
Նաև նկատի են ունեցել այն հանգամանքը, որ հետագայում հնարավոր է աշխատակիցների վարակվելու պարագայում ստորաբաժանումներում մասնագետների խնդիրներ առաջանան: Այդ նպատակով հրշեջ-փրկարարական համապատասխան փորձ ունեցող մասնագետներից արդեն կազմել են պուհուստային ստորաբաժանումներ, եւ հարկ եղած պարագայում նրանք կփոխարինեն իրենց ընկերներին: Արդեն 180 աշխատակից՝ գնդապետ, փոխգնդապետ, լեյտենանտ, եւ այլն, տվել է իր համաձայնությունն այդ ստորաբաժանումներում ընդգրկվելկու համար:




Comments