Մեկ-մեկ մաքուր օդ շնչեք տղերքի հետ. Հովհաննիսյանը՝ խուճապի մատնվածներին
«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են: Միգուցե էլի կլինեն մեր համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այժմ հայկական կողմի ներուժը, կազմակերպվածությունը, կառավարումն ու շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են:

Հովհաննիսյանն ավելացրել է, որ շարունակում է միասնականություն տեսնել, Արցախում հակաքարոզչությունը որևէ ազդեցություն չունի, չկա խուճապ, անկազմակերպվածություն: Որևէ մեկը ստիպողաբար չի պահվում Արցախում, ճիշտ հակառակ գործընթացն է:
«Մենք հաղթելու ենք: Ես չէի ասի սա, եթե համոզված չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոց Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել եմ մեր երիտասարդ սպաներին: Ես տեսել եմ կամավորականներին: Չի կարող էս կամքը, էս կրակը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասել է Հովհաննիսյանը։




Comments