Մեծավանում այրվել է գյուղացիների կուտակած վառելափայտը
- Anews
- Mar 14, 2023
- 1 min read

Մարտի 14-ին, ժամը 00։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Մեծավան գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկին հարակից ցախանոցում (մոտ 12 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 03։38-ին։ Այրվել են ցախանոցի տանիքը և մոտ 5 խմ կուտակած վառելափայտ։







Comments