top of page

Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Oct 23, 2021
1 min read

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը կնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Տեղեկությունը հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Հյուրերին դիմավորել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մեծ իշխան Ռոմանովը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է «Հոշոտված Հայաստան» հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:

 
 
 

Comments


bottom of page