top of page

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մտցրել պատրիարք Կիրիլի եւ երեխաների իրավունքների պաշտպանի դեմ

Jun 16, 2022
1 min read


Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մտցրել Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի դեմ։ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում նշվել է, որ Ռուսաստանում երեխաների իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովան «պատժվել է ուկրաինացի երեխաների հարկադրական որդեգրման եւ փոխանցման համար», իսկ պատրիարք Կիրիլը պատժամիջոցների է ենթարկվել «Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիան ակտիվորեն պաշտպանելու» համար։ Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովը, «Վոլգա-Դնեպր» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Իսայկինը եւ չորս գնդապետ։

 
 
 

Comments


bottom of page