top of page

Մեծ Բրիտանիան չի ընդունի գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Apr 1, 2022
1 min read

Մեծ Բրիտանիան չի ընդունի ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը, փոխանցում է CNN-ը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Քվասի Քվարթենգը հստակ հասկացրել է, որ «Մեծ Բրիտանիան դա չի անի»: Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան կուսումնասիրի այս միջոցի ազդեցությունը եվրոպական շուկայի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մասին հրամանագիր էր ստորագրել։

 
 
 

Comments


bottom of page