top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են մեծացնել աջակցությունն Ուկրաինային



Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ Յոթնյակի » գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են՝ Ռուսաստանի հետ պատերազմում ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Նրանք համաձայնել են, որ այժմ հակամարտության համար ճգնաժամային պահ է, եւ հնարավորություն կա՝ շրջելու պատերազմի ալիքը», - ասվում է բրիտանական կառավարության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ, երկու կողմերն էլ ընդգծել են Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը՝ ինչպես պատերազմում, այնպես էլ ապագա ցանկացած բանակցությունում իրենց դիրքերն ամրապնդելու համար: «Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել վարչապետի շարունակական ռազմական աջակցությունն Ուկրաինային, եւ առաջնորդները համաձայնել են ակտիվացնել այդ աշխատանքը»,- հայտարարությունը եզրափակելով նշել է Ջոնսոնի խոսնակը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page