top of page

Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց. CNN

Apr 6, 2020
1 min read

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: 

«Բժշկի խորհրդով վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց ստուգումների համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստուգումները կատարվում են որպես «նախազգուշական քայլ»՝ երկար տևող ախտանշաններով պայմանավորված:  55-ամյա Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի առկայության մասին նշվել էր մարտի 27-ին, երբ թեստի արդյունքները դրական էին եղել: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել էր, որ ունի հազ և ջերմություն:  Ապրիլի 5-ին տարածված պաշոտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի մոտ կորոնավիրուսի թեստավորումից 10 օր անց ախտանշանները շարունակվում են:

 
 
 

Comments


bottom of page