top of page

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը կհեռանա պաշտոնից, երբ Լիզ Թրասը զբաղեցնի վարչապետի պաշտոնը

  • Sep 5, 2022
  • 1 min read


Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, հենց որ Լիզ Թրասը պաշտոնապես զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Շնորհավորում եմ Լիզ Թրասին ընտրվելու կապակցությամբ եւ կաջակցեմ նրան որպես մեր նոր վարչապետ»,- գրել է Փաթելը գործող վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված իր հրաժարականի նամակում, որը նա տեղադրել է Twitter-ում: «Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին եւ Ուիթեմ ընտրատարածքին՝ որպես պատգամավոր, երբ Լիզը պաշտոնապես ստանձնի պաշտոնը եւ նոր ներքին գործերի նախարար նշանակի»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page